Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի 26 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 պատանիների եւ աղջիկների առաջնություններին:
Սկզբում կընթանան կայծակնային եւ արագ խաղի մրցաշարերը, իսկ ապա կանցկացվի դասական շախմատի առաջնությունը. տեղեկացնում է armchess.am-ը:
Դնեպրոպետրովսկի մրցաշարը
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Դնեպրոպետրովսկում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը:
7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Մարիա Ֆոմինիխը (Ռուսաստան):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում