«Այդպես լինում է, երբ «Ռեալը» խելագարվում է». Յենս Լեման
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը, անդրադառնալով Բեյլի և Օզիլի տրանսֆերներին, նշել է, որ այս երկու ֆուտբոլիստների միջև 50 միլիոնի տարբերություն չկա:
«Իհարկե, «Արսենալն» Օզիլի համար շատ թանկ է վճարել: Սակայն դա պայմանավորված է նրանով, որ «Ռեալը» Բեյլի համար ավելի շատ է վճարել։ Նրանցից ոչ մեկն այդքան գումար չարժե: «Արսենալն» ավելի շատ է շահել, քանի որ Օզիլի և Բեյլի միջև 50 մլն ֆունտի տարբերություն չեմ տեսնում: Սակայն հենց այսպես է աշխատում տրանսֆերային շուկան, երբ «Ռեալի» պես ակումբը խելագարվում է»,- Լեմանի խոսքերը մեջբերում է spox.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում