Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Արամ Ա-ի սուր քննադատությունը. «Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է»

Հրապարակումներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Նշենք, որ առաջին անգամ էր Եպիսկոպոսաց ժողով գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ: Ժողովին ներկա էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սագսյանը:

Եպիսկոպոսաց ժողովը լի էր հակասություններով. այն ի դերև հանեց մեր եկեղեցու իրական խնդիրները: 

Եթե Գարեգին Բ-ն ժողովի ընթացքում իր ելույթում բարձրացրեց խնդիրներ, որոնք ունեին աշխարհիկ բնույթ, Արամ Ա-ն հակառակն արեց: Նա հասկացրեց մեր հոգևոր հայրերին, որ նախ պետք է կարգավորել հենց եկեղեցու ներսում եղած խժդժությունները, իր ելույթում ոչ մի խոսք չասաց մեր երկրի աշխարհիկ խնդիրների վերաբերյալ:

Արամ Ա-ն իր ելույթը սկսեց եկեղեցու ներքին բարեկարգություններ իրականացնելու ճիշտ ուղիների փնտրտուքով, այնուհետև մի քանի կետից բաղկացած առաջարկությունների ծրագիր ներկայացրեց:

Ելույթում նա հիշեցրեց 7-րդ դարում Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսին, ով Վարդավառի տոնին, նկատելով եկեղեցիների ներսում կատարվող ծիսակատարությունների աններդաշնակությունը, խստորեն վրդովվել էր: Նա հռետորական հարց բարձրացրեց. «Եթե Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջներ և տեսներ մեր եկեղեցիներում տիրող իրավիճակը, վստահաբար դարձյալ կընդվզեր»:

«Եկեղեցին կվերածվի թանգարանի, եթե չվերանորոգվի: Եկեղեցու բարեկարգությունը և վերանորոգումը պետք է սկսվի ծեսով, որովհետև եկեղեցու կյանքի բոլոր բնագավառներում, ներառյալ եկեղեցու աստվածաբանական մտածողությունը ու դավանաբանական ուսուցումները, ծեսը կենտրոնական տեղ ու առանցքային դեր ունի:

Եկեղեցին իր էությամբ, հոգևոր ու բարոյական արժեքներով ու ճշմարտություններով շաղախված ժողովրդի համայնական կյանքն է: Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է: Այստեղ է եկեղեցու գոյության պատճառը, դրա առաքելության կիզակետը: Հետևաբար, եկեղեցու կյանքին առնչված որևէ մի դրություն, կառույց կամ երևույթ, ներառյալ ծեսը, ինքնակենտրոն ու ինքնանպատակ չէ: Եկեղեցու ինքնարտահայտության կերպերը պետք չէ շփոթել եկեղեցու կոչման հետ: Եկեղեցին աստվածատուր առաքելություն է իր գոյությամբ ու էությամբ, իր ծառայությամբ ու կոչումով:

Գարեգին Բ-ն իր ելույթում խոսեց մեր երկրում և Սփյուռքում տիրող իրավիճակի մասին: Կաթողիկոսը ընդունում է, որ մեր հայրենիքում տակավին առկա են հոգսեր, դժվարություններ. «Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղության պայմաններում: Դեռ չեն հաղթահարվել աղքատությունն ու գործազրկությունը, մտահոգիչ է արտագաղթը...: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ արգասավոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և Հայոց Ցեղասպանության դատապարտման համար, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարության և պահանջատիրության զորեղ կոչ ողջ աշխարհին...: Շարունակվող հակամարտության հետևանքով` սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ»:

Արամ Ա-ի բացահայտ քննադատությունը եկեղեցու վերաբերյալ մեծ ամոթ էր մեզ համար, քանզի այն դերն ու նշանակությունը, որ ունի հոգևոր կառույցը մեր ժողովրդի կյանքում, պետք է հնարավորինս անբասիր պահել:

Փաստ է, որ Արամ Ա-ի խոսքերը իրականությանը բավականին մոտ են. արդյո՞ք խնդիրներն այնքան լուրջ են, որ այսքան սուր քննադատության պետք է արժանանան... իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերը առկա խնդիրների լուծման համար: 

Կարծում ենք` Արամ Ա-ի խոսքերից մեկը ևս մեկ անգամ մեջբերելը ավելորդ չի լինի. «Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված