«Շիրակը»՝ Հայաստանի քառակի սուպերգավաթակիր
Սպորտ
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի առաջնության չեմպիոն «Շիրակն» ու գավաթակիր «Փյունիկը» վիճարկեցին Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը:
Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին: Սերժ Դեբլեն օգնեց իր թիմին ընդմիջման գնալ գոլային առավելությամբ: «Շիրակը» հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ վերջակետ դրեց հանդիպմանը՝ երկրորդ գնդակն ուղարկելով երկրի գավաթակրի դարպասը: Գոլը իր հաշվին գրանցեց Դիդյե Բորիս Կադիոն:
Արդյունքում` «Շիրակը» 4-րդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում