Հարձակվել են ՄԵԼ-ի համանախագահի վրա
Արտակարգ Պատահար
Lurer.com-ի էլեկտրոնային փոստին նամակ է եկել այն մասին, որ մոտ 30 րոպե առաջ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա: Նամակը ներկայացնում ենք ստորև.
Մոտ 30 րոպե առաջ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա:
Հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս. Հովհաննիսյանին, որի արդյունքում պատռել են վերնաշապիկը, մի քանի հարված հացրել Սևակ Հովհաննիսյանի դեմքին և որովայնի հատվածում:
Հիշեցնենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի ղեկավարի վրա այս հարձակումը առաջինը չէ:
Առաջին անգամ Սևակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում նրան են տվել ոստիկանի հեռախոսահամար, որպեսզի նման բան կրկնվելու դեպքում զանգահարի վերոնշյալ ոստիկանին:
Հաշվի առնելով, որ այդ ոստիկանի հեռախոսահամարը չի եղել Սևակ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալով չի կարողացել ձեռքը տանել գրպանը և օգտվել հեռախոսից, այդ իսկ պատճառով չի կարողացել զանգ կատարել ոստիկանին:
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը աննախադեպ պայքար է սկսել աղանդների դեմ, որի շրջանակներում Սևակ Հովհաննիսյանը հրապարակել է մի քանի աղանդների գոյության մասին, որն էլ կարող էր շարժառիթ հանդիսանալ Սևակ Հովհաննիսյանի դեմ հարձակման:
Հիշեցնենք նաև այն, որ մեկ տարի առաջ ՄԵԼ-ի կողմից բացահայտված Խորան աղանդի ղեկավարը անձամբ սպառնալիքներ էր հնչեցրել Սևակ Հովհաննիսյանի հանդեպ, որը ձայնագրվել էր:
Երեկ ՄԵԼ-ը հրապարակել էր, որ ՀՀ-ում գրանցված և գործող աղանդներից մեկը սկսել է օգտագործել հանրահայտ խաբեբա Բեննի Հիննի քարոզները, ով իբրև հայտնի է ավետարանական եկեղեցու հովիվ, ով մտախավարման է հասցնում տարբեր մարդկանց, բուժում շատ հիվանդություններ:
Այդ անձնավորության «քարոզներից» հենց Խորան աղանդն է օգտվում, որի մասին ՄԵԼ-ը ունի անհերքելի ապացույցներ:
«Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժման համանախագահ Սևակ Հովհաննիսյանին բարեբախտաբար շատ բան չի պատահել, մի քանի քերծվածք, որոնց համար այդ անձնավորությունները և պատվիրատուները պատասխան են տալու:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող