Մխիթարյանի և Օբամեյանգի շնորհիվ «Բորուսիան» գավաթի խաղարկության հաջորդ փուլում է (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Մյունխեն-1860»-ը հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Մրցավարը ավելացրեց լրացուցիչ ժամանակ:
Դորտմունդցիներին հաշիվը բացել հաջողվեց 105-րդ րոպեին. 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Օբամեյանգը: 2 րոպե անց «Մյունխեն-1860»-ի դարպասը գրավեց Հենրիկ Մխիթարյանը:
Արդյունքում` դորտմունդյան թիմը դուրս եկավ հաջորդ փուլ:
Նշենք, որ «Մյունխեն-1860»-ի կազմում դաշտից 104-րդ րոպեին հեռացվել էր Դոմինիկ Շտալը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում