Նեյմարի գոլը և «Բարսելոնայի» 6-րդ հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Ռեալ Սոսյեդադին»:
Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկից 5 րոպե անց: Աչքի ընկավ Նեյմարը, իսկ 3 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Լիոնել Մեսսին: Կատալոնացիների կազմում իրենց գոլերով աչքի ընկան նաև Բուսկետսը և Բարտրան: Հյուրերի միակ գոլը 77-րդ րոպեին հեղինակեց Ալբերտո դե Լա Բելյան:
Արդյունքում` կատալոնացիները միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 6 խաղ, 6 հաղթանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում