Վարչապետն անձամբ է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ
Հայկական Մամուլ
«Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, որի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանն Է։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
«Այդ հանձնաժողովի ներքո մեր աշխատանքները քննարկվում են, բացահայտվում են այն բանակցային կետերը, որ մենք պետք Է համաձայնեցնենք ՄՄ անդամ երեք երկրների հետ»,– ասել Է փոխնախարարը։ Հարցին՝ փաստորեն, վարչապետն Է լինելու բանակցային խմբի ղեկավարը, Կարինե Մինասյանը պատասխանել Է. «Կոորդինացնող հանձնաժողովի ղեկավարը վարչապետն Է, իսկ մենք ընդամենը այդ խմբերի ղեկավարներն ենք»։
Փաստորեն, մեր «արևմտամետ» վարչապետը, որ մինչ այս պարբերաբար աչքի Է ընկել Մաքսային միության դեմ արած հայտարարություններով, հիմա անձամբ Է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը