Լևանդովսկին հաստատեց, որ հունվարին կտեղափոխվի «Բավարիա»
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունը «Բավարիա». տեղեկացնում է գերմանական մամուլը:
Լեհաստանի հավաքականի խաղացողը մտադիր է մյունխենցիների շարքերը համալրել 2014-ի հունվարին:
«Այո, կարծում եմ, որ հունվարին կկարողանամ տեղափոխվել «Բավարիա»: Այդ ժամանակ պայմանագիր կկնքեմ»,-նշել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դեռ ամռանն էր ցանկանում տեղափոխվել Մյունխեն, սակայն դորտմունդյան ակումբի ղեկավարությունը թույլ չտվեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում