Ողբերգական միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչ Էդիկը վիրավորվել է ականի պայթյունից, երբ իր խոզերը սահմանից հեռացնելու նպատակով մոտեցել է հայ-ադրբեջանական հենակետերի հարակից տարածքին: Հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չի տվել, որ որևէ մեկը մտնի դաշտ և օգնություն ցույց տա, ինչի արդյունքում երիտասարդը արյունաքամ է եղել: Երբ կարողացել են նրան հեռացնել սահմանից` երիասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Լուրեր.com-ը Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանից փորձեց ճշտել, թե արդյոք սահմանապահները նման դեպքերում չեն արգելում մոտենալ սահմանին, որպեսզի այդպիսի միջադեպեր չլինեն: Պարոն Սաղոյանը նշեց, որ այդ տարածք մուտք գործելն ընդհանրապես արգելված է, սակայն գյուղացիները ստիպված են իրենց կյանքը հաճախ վտանգի ենթարկել, որովհետև հաճախ անասնապահությունը նրանց ապրուստի միակ միջոցն է: Տարածաշրջանի անասնապահները մշտապես ստիպված են իրենց ապրուստը վաստակել մահվան վտանգի տակ:
Գյուղապետը նշեց նաև, որ այս պահին սահմանագոտում խաղաղ է, առայժմ կրակոցներ չեն հնչում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող