«Միլանը» Բալոտելլիի համար հոգեբան կվարձի
Սպորտ
«Միլանը» մտադիր է սպորտային հոգեբան վարձել, ով կհետևի Մարիո Բալոտելլիի էմոցիոնալ վիճակին:
Հոգեբանի պարտականությունների մեջ կմտնի նաև աշխատանքը թիմի երիտասարդ խաղացողների հետ, ովքեր ստրես են ապրում բարձրակարգ խաղերի ժամանակ:
Այդ ֆուտբոլիստների թվում է լինելու, հավանաբար, Ստեֆան Էլ Շարավին. տեղեկացնում է Football Italia-ն:
Հոգեբան հրավիրելու որոշումն իտալական ակումբը կայացրել է այն բանից հետո, երբ Մարիո Բալոտելլին Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Նապոլիի» (1:2) հետ խաղից հետո հեռացվեց խաղադաշտից:
Հիշեցնենք, որ մրցավարի հետ վիճելու համար Բալոտելին կարմիր քարտ ստացավ և որակազրկվեց երեք խաղով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում