ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին կառուցողական է անվանել Լավրովի հետ իր հանդիպումը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կառուցողական է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասարմբլեայի «դաշտում» կայացած հանդիպումը: «Մենք շատ կառուցողական հանդիպում ենք ունեցել»,-հայտարարել է Ջոն Քերրին Լավրովի հետ երկկողմ բանակցությունների ավարտին. մեջբերում է Интерфакс-ը:
ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում: Քննարկման հիմնական թեման եղել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու հարցում համատեղ ռուս-ամերիկյան պլանի մշակումը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր Սիրիայի հարցում կոշտ բանաձև ընդունելու անհրաժեշտության մասին: Ինչպես գրում է РИА Нивисти-ն՝ հղում կատարելով Նյու Յորքում իր դիվանագիտական աղբյուրներին, ԱԽ-ում այժմ շարունակվում է աշխատանքը այդ բանաձևի հարցով:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող