Սիլվիո Բեռլուսկոնին կարող է 3-րդ անգամ ամուսնանալ
Այլ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերուհին` Ֆրանչեսկա Պասկալեն, հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ նրա հետ և սպասում է Բեռլուսկոնիի վերջնական որոշմանը:
«Ես հենց դրան էլ ձգտում էի: Ես սիրահետում էի նրան, սեթևեթում, մինչև որ նա ինձ սիրահարվեց և նշանադրվեց: Ես գրեթե ամեն բան ինքս պատրաստել եմ, այնպես որ, նրան միայն մնում է այո ասել»,-Vanity Fair ամսագրի լրագրողներին տված հարցազրույցում ասել է նա:
«Սկզբում ես ձգտում էի քիչ ժամանակ անցկացնել նրա հետ, չխառնվել նրա խնդիրներին, սակայն իմ սերը բացառիկ երջանիկ դարձրեց իմ կարգավիճակը նրա կողքին»,-ասել է Ֆրանչեսկան:
Իսկ ինքը 76-ամյա Բեռլուսկոնին ամսագրին հայտարարել է, որ Ֆրանչեսկան իր կողքին է եղել վերջին տարիների դժվարին պահերին` դրանով իսկ ստիպելով նրան հավատալ անկեղծ կանացի սիրուն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող