Հայ ըմբիշները` իրենց ելույթների մասին
Սպորտ
Բուլղարիայում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո այսօր լրագրողների հետ հանդիպեցին մեդալներով հայրենիք վերադարձած հայ մարզիկները։
Աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշեց.
«Եզրափակչում մրցավարները մեծ դեր ունեցան, սակայն դա կապ չուներ։ Եթե լսեի մարզիչներին, ապա կդառնայի աշխարհի չեմպիոն. նրանք բղավում էին, որ հաղթանակի համար ևս մեկ միավոր է անհրաժեշտ: Ինձ թվում էր, թե հաղթում եմ, այդ պատճառով գոտեմարտի վերջին վայրկյաններին հանգիստ էի»:
«Գոհ եմ ելույթներցիս: Վստահ եմ, որ ավելի լավ ելույթ կունենամ առաջիկա մրցաշարերում»,-նշեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց.
«Ընդհանուր առմամբ Արսեն Ջուլֆալակյանը հաջող գոտեմարտեր անցկացրեց:
Ռոման Ամոյանի համար բոլորս պետք է ուրախանանք: Նա կարողացավ վերականգնվել այդքան իրադարձություններից հետո»:
Իսկ Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտին անդրադառնալով` Ջուլֆալակյանը նշեց. «Դա մրցավարների կողմից մտածված քայլ էր: Իրականում մենք էինք հաղթել»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում