Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին
Արտաքին Քաղաքական
ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:
Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը և շնորհակալություն հայտնելով քաղաքի տոնին երկրորդ տարին անընդմեջ մասնակցելու համար՝ ԳեորգիԿոլյագինը իր պատրաստակամությունն է հայտնել փոխգործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու նպատակով փոխադարձ այցով Երևանում լինելու վերաբերյալ:
Պաշտոնական այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վալերի Զերենկովի և Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Ջատոևի հետ: Հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Ստավրոպոլ քաղաքի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության շրջանակում, քաղաքապետ Գեորգի Կոլյագինին է փոխանցել տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական ուղերձը:
Երևանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)