ՌԴ ներկայացուցիչները հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա, կոտրել տեսախցիկը
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել, դեռեւս չհաստատված տեղեկություններով՝ ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը, թույլ չեն տվել, որ պատգամավորն ու «Ժառանգության» ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ, երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել եւ կոտրել է նրանց տեսախցիկը: Այս պահին անվտանգության աշխատակիցների հետ տիկին Փոստանջյանը բանակցություններ է վարում եւ պահանջում բացատրել, թե ինչ իրավունքով են փակել այդ ճանապարհը եւ ինչ իրավունքով են կոտրել իրենց տեսախցիկը:
Մանրամասն` aravot.am-ում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող