Բեռլինում սկսվում է 62-րդ միջազգային կինոփառատոնը
ԱՐԽԻՎ
Այսօր Բեռլինում իր աշխատանքներն է սկսել 62-րդ Բեռլինյան միջազգային կինոփառատոնը, որին ներկայացված է 400 կինոնկար աշխարհի տարբեր երկրներից։
Հատուկ մրցութային ծրագրում՝ «Բեռլինալում», ներկայացված է 18 ֆիլմ, որոնք պայքարելու են կինոփառատոնի գլխավոր պարգևների՝ «Ոսկե և արծաթե արջերի» համար։
Բացի տեղական արտադրողների ներկայացրած ֆիլմերից, կինոփառատոնին են ներկայացվել նաև աշխատանքներ Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հունգարիայից, Դանիայից և Սենեգալից։ Հաղթողները պարզ կդառնան փետրվարի 18-ին։
«Բեռլինալի» ժյուրին գլխավորելու է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մայք Լին։ Ավանդաբար կինոփառատոնին ներկա են գտնվում մեծ թվով համաշխարհային աստղեր, հայտնում է «ИТАР-ТАСС»–ը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում