Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկին տրամադրվելու է 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք' 2012թ. նոյեմբերի 13-ին Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկի տրամադրման համար: Փաստորեն, ՀՀ արտաքին պարտքը պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում հինգ մլրդ դոլարի հասցրած Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել եւ, ըստ ամենայնի, որոշել է պաշտոնավարման վեցերորդ տարում այն հասցնել վեց մլրդ-ի: Ինչ փույթ, չէ՞ որ այդ պարտքը չեն վճարելու ո՛չ նա, որ ունեցվածքը եվրոպական բանկերում ու օֆշորային գոտիներում է պահում, ո՛չ էլ նրա' օտարերկրյա քաղաքացի զավակները: Դա անելու են օրվա հացի գումարը հազիվ հայթայթող ՀՀ քաղաքացիները: Իսկ Տ. Սարգսյանը վարկերի միջոցով սեփական պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելուց հետո հանգիստ կմեկնի Իսպանիա' սեփական «վիլլայում» վայելելու «վաստակած» հանգիստը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը