Քաթարում ավելի քան 40 մարդ է մահացել ԱԱ 2022-ի պատճառով
Սպորտ
Ավելի քան 40 մարդ է մահացել Քաթարում աշխարհի 2022թ. առաջնության համար իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ:
Մահվան հիմնական պատճառ նշվում է սրտի կաթվածն ու դժբախտ պատահարները:
Սակայն The Guardian-ի տեղեկությունների համաձայն` աշխատանքի մեջ ներգրավվել են մեծ քանակությամբ միգրանտներ, որոնց աշխատավարձն ուշացնում են և չեն ապահավում ջրի և սննդի անհրաժեշտ քանակ: Աշխատակիցներից մեկի խոսքերով` նրանցից վերցնում են անձնագրերը:
Հիշեցնենք, որ Քաթարը աշխարհի 2022թ. առաջնությունն անցկացնելու իրավունքը ստացավ 2010-ին: Վերջերս մամուլում տարածվեցին տեղեկությունները, որ այս երկրի ներկայացուցիչները մրցաշարի անցկացման իրավունքը ձեռք են բերել կաշառքի միջոցով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում