«Ճվճվ» Արոյի որդու և նրա ընկերոջ փախուստը կանխեցին Երևանի ՃՈ պետն ու նրա տեղակալը (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատում են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցները փորձում են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմում է փախուստի:

Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվում է «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսում են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:

Կարճ ժամանակ անց նշված վայր են ժամանում Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը, ովքեր երիտասարդներին տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան:
Նշեք, որ Ս. Վարդանյանը «Ճվճվ» Արոյի անուղղելի զավակն է:
Մանրամասներն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող