Պիկեի մոտ ֆուտբոլ խաղալն ավելի լավ է ստացվում, քան թվիթերում գրառում անելը. Անչելոտի
Սպորտ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նույնպես արձագանքել է «Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ռեալի» խաղն անվանել էր կոմեդիա:
«Ինձ համար դժվար է մրցավարի որոշումը գնահատել: Պահեստայինների նստարանն այնքան էլ հարմար դիրք չէ եզրակացություններ անելու համար: Հարցրի Պեպեին, նա ասաց, որ 11 մետրանոցն արդար էր: Պիկեն, ավելի լավ է, մտածի ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե թվիթերի գրառումների մասին: Առաջինը նրա մոտ ավելի լավ է ստացվում»,–Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում