Երկիր մոլորակի վրա թթվածինը գոյացել է 3 մլրդ տարի առաջ. գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Երկրագնդի մթնոլորտում թթվածինն ի հայտ է եկել դեռևս 3 մլրդ տարի առաջ. այս եզրակացությանն են եկել դանիացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում:
Ավելի վաղ կարծիք կար, որ թթվածինը երկրի վրա գոյացել է 2.4 մլրդ տարի առաջ:
Դանիացի գիտնականների նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով երկրագնդի վրա հնագույն քարերի և հողի նմուշների իզոտոպների դասավորվածությունը:
Քիմիական ներգործության ցուցանիշները ուսումնասիրելով, որոնց ենթարկվել են այդ նմուշները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ թթվածինը գոյացել է 3 մլրդ տարի առաջ, հակառակ դեպքում` այդ գործընթացները նման ուժեղ դրսևորմամբ հնարավոր չէին լինի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)