Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով 

Հանդիպում Երևանի քաղաքապետարանում

Հասարակություն

Հայաստանի եզդիների ազգային միության անդամ, ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանը Երևանի քաղաքապետարանում հանդիպել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթաջյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի ներկայացուցիչ Արմեն Ամոյանը:

Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնորդար քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և որոշմամբ քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում առաջին անգամ, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ընդգրկվում է եզդիական համայնքի ներկայացուցիչ, Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Ամոյանը:

«Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Պատահական չէ, որ ավագանու այս կազմում ներկայացված են նաև ազգային փոքրամասնությունների անդամներ: Եզդիների համայնքը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունենում մայրաքաղաքում տեղի ունեցող միջոցառումներին: Երևանի քաղաքապետը, կարևորելով ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը Երևանի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, նաև հաշվի առնելով Կրանսոդարում բավական ընդգրկուն եզդիական համայնքի առկայությունը, նպատակահարմար գտավ պատվիրակության կազմում ընդգրկել նաև Երևանի ավագանու ազգությամբ եզդի անդամին»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:

Հասան Թամոյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական աջակցության, ինչպես նաև նման կարևոր նախաձեռնության համար, իր հերթին մեկ անգամ ևս փաստել է, որ նման այցելությունները հնարավորություն կտան ամրապնդելու Երևանում, ինչու չէ նաև Հայաստանում, և արտերկրում բնակվող եզդիների, նաև եզդի և հայ համայնքների միջև կապերը, առավել ևս, որ Կրասնորդարի քաղաքային իշխանութուններում ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ եզդի պաշտոնյաներ:
Հասան Թամոյանը, ընդգծելով մայրաքաղաքում եզդիների մշակութային կենտրոն ունենալու կարևորությունը, ներկայացրել է նաև Երևանում համայնքի կողմից իրականացվող գործունեությունը:

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամոյանը իր հերթին ընդգծելով քաղաքապետի նախաձեռնության կարևորությունը նշել է, որ այցը կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:

Նախատեսվում է, որ պատվիրակության անդամներն այցի շրջանակում հանդիպումներ կունենան Կրասնոդարի քաղաքապետի և երկրամասի ղեկավարության հետ և կփոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Կհանդիպեն նաև հայ և եզդի համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն տոնական միջոցառումներին: Նշենք, որ այս տարի լրանում է Կրասնոդարի հիմնադրման 220-ամյակը: Քաղաքի օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի վերջին հանգստյան օրերին: Կրասնոդարի պատվիրակությունն իր հերթին ամեն տարի մասնակցում է Էրեբունի-Երևան տոնակատարություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու
Ամենադիտված