Անհայտ անձը հրազենից մահացու կրակ է արձակել 50-ամյա տղամարդու վրա
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 26-ին` ժամը 07:05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 20:50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող