Կրակոց Խոսրովի արգելոցում. տարածքում եղել են տեսախցիկներ
Հայկական Մամուլ
Երեկ Խոսրովի արգելանոցում կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին: Գառնու ղեկավար Աշոտ Վարդանյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ նա աշխատում էր արգելանոցում որպես պահակ. «Կատարվածը շատ զարմանալի էր, ու, ըստ երեւույթին, նա ինքն իրեն չի կրակել, այլ իրեն են կրակել, ու այլ բան հայտնի չէ, թե ինչ է եղել, ոնց է եղել: Միայն կարող եմ ասել, որ տեսախցիկներ կան, որոնք, հետագան ցույց կտա, թե ինչ կլինի»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը