Բոլոր մանր ու միջին չինովնիկները «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել
Հայկական Մամուլ
Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր մանր ու միջին չինովնիկները այսուհետ անարգել, էլ ավելի «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել, գլխներին խփել, մարմնական վնասվածքներ հասցնել:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ ՀՀ ոստիկանությունը նման արարքի մեջ հանցակազմ չի տեսնում:
Հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ծեծի էր ենթարկել փուչիկ վաճաոող 25-ամյա Արսեն Սաքանյանին: Փաստի առնչությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր էին նախապատրաստվում:
Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ Արսեն Սաքանյանի ծեծի առիթով քրեական գործ չի հարուցվի:
Մանրամասները`«Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը