Մի օբյեկտը 2 անգամ են բացում
Հայկական Մամուլ
Երեկ «Հրապարակ» օրաթերթին զանգահարած քաղաքացին ասել է. «Հայաստանում վիճակն այնքան է վատացել, որ մի օբյեկտը 2 անգամ են բացում»:
Պարզվել է խոսքն Արարատի մարզի Այնթապ գյուղի մանկաաարտեզի մասին է, որը մի անգամ օգոստոսի սկզբին բացել է ՀՀ վարչապետը՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, երկրորդ անգամ' ՀՀ նախագահը, նորից մարզպետ Բարսեղյանի ուղեկցությամբ, երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզ այցելության շրջանակներում:
Սակայն ուշագրավն այն է, որ այս մանկապարտեզն անգամ մեր փողերով չի կառուցվել, այլ սոցներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների և հատկապես Համաշխարհային բանկի կողմից՝ վարկային միջոցների հաշվին:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը