Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է
Հայկական Մամուլ
Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար: Ըստ թերթի աղբյուրների՝ ՀՅԴ-ն և Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային «աղմուկը փոքր-ինչ դադարի»: Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը և պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյաևի և կամ Լիլիթ Գալստյանի: Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, և վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում՝ «Գրանդ քենդիի» ներկայացուցչից հետո:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը