«Էլչե» - «Ռեալ» հանդիպման մրցավարը որակազրկվեց
Սպորտ
Ֆուտբոլային մրցավար Մունիես Ֆերնանդեսը առաջիկա երկու տուրերում զրկվել է Իսպանիայի առաջնության հանդիպումներ վարելու իրավունքից:
43-ամյա մրցավարին խաղերից հեռացնելու պատճառը ոչ թե «Էլչե» – «Ռեալ» (1:2), հանդիպմանը նշանակված 11 մետրանոց հարվածն էր, այլ առաջնության 4-րդ տուրում «Բարսելոնա» – «Սևիլիա» (3:2) խաղին անդալուզյան ակումբի հեղինակած գոլը չհաշվելը. տեղեկացնում է Marca-ն՝ հղում անելով Cadena COPE-ին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` «Էլչե» – «Ռեալ» հանդիպումն առաջիկայում կքննարկի մրցավարական կոմիտեն:
Ակնկալվում է, որ առաջիկայում Ֆերնանդեսը չի սպասարկի «Էլչեի» մասնակցությամբ հանդիպումներ: Իսկ հունվարից կսպասարկի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի հանդիպումները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում