Պատգամավորը կրկին խախտում է օրենքը` իրեն վեր դասելով օրենքից (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Կա պատգամավարների տեսակ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, որոնց կատարած անօրինականությունների մասին բազմիցս նյութեր են հրապարակվել, իսկ նրանք «կարմիր կովի» նման իրենց կաշին չեն փոխում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին սպասարկող Lexus 05 ND 500 և Toyota Prado 05 ՍՕ 500 համարանիշի ավտոմեքենաները, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, 30 րոպեից ավելի ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժին՝ ծանրաբեռնված այդ փողոցում:
Այդ պահին ԵՊՀ ժամանեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Միասնական քննչական հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԿԳՆ և Արդարադատության նախարարները: Վերջիններիս ծառայողական ավտոմեքենաների վարորդները երթևեկության կանոնների խախտումներ թույլ չտվեցին, մինչդեռ «Դերժավայի Արկադ» մականունը ստացած Ա. Համբարձումյանի Lexus ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Մանրամասները` այստեղ:






















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող