Համարձակ թատերարվեստ, կամ լողացող օպերան Ավստրիայում
Այլ
Արվեստն ու ֆանտազիան չունեն սահմաններ. դրանում ժամանակակից մարդը համոզվում է ամեն օր: Սակայն հայ հանդիսատեսին, ով ճաշակել է հիմնականում տրադիցիոն թատերարվեստի նմուշները, զարմանալի կթվան համաշխարհային բեմերում հայտնվող նորարարությունները:
Այդ նորարարությունների, թերևս, ամենահետաքրքիր դրսևորումներից է ամենամյա օպերային փառատոնը, որն իրականացվում է Ավստրիայի Բրեգենց քաղաքում: Փառատոնի յուրահատկությունը լողացող բեմի մեջ է, այն կառուցված է ջրի վրա: Նման էքսպերիմենտը մեծ ստեղծագործական հնարավորություններ է տալիս երիտասարդ բեմադրիչներին և նկարիչներին: Հենց լողացող բեմն է թույլ տալիս նրանց անսահման ֆանտազիան կիրառել նույնիսկ դասականներին բեմադրելիս: Մասշտաբային դեկորացիաներ, հետաքրքիր և համարձակ լուծումներ, գլխապտույտ բեմադրություններ. այս ամենին է ականատես լինում փառատոնի հանդիսատեսը` սկսած 1946 թվականից:




























































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն