Լուվրը պլանավորում է Փարիզից դուրս բերել իր մշակութային հարստությունը
Գիտություն և Մշակույթ
Աշխարհում ամենահայտնի թանգարաններից մեկը` Լուվրը, ծրագրում է Փարիզից դուրս բերել իր հայտնի ցուցանմուշների և հատուկ պահոցի մի մասը։
Հանրահայտ թանգարանի տնօրինությունը, երկրի իշխանությունների աջակցությամբ, որոշել է դիմել այդ քայլին վերջերս Եվրոպայի տարբեր հատվածներում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով. մտավախություն կա, որ ջրային աղետը կարող է վնասել նաև Լուվրում պահվող մշակութային ժառանգությունը, քանի որ նկարների միայն մի մասն է (շուրջ 35 000) ցուցադրվում ցուցասրահներում, իսկ մնացածը պահվում է Սենա գետի մոտակայքում գտնվող գետնափոր պահոցներում։ Թանգարանի կառավարությունը վախենում է, որ գետը կարող է դուրս գալ հունից և անդառնալի հետևանքներ թողել իր հարուստ մշակութային ժառանգության վրա։
Թանգարանից դուրս բերվող հավաքածուները կտարվեն թանգարանից մոտ 200 կմ հեռու գտնվող Նոր-Պա դե Կալե նահանգը։



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)