«Բարսայի» հետ խնդիր չկա. երազում եմ կարիերաս ավարտել այստեղ. Ինյեստա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդես Ինյեստան հայտարարել է, որ ակումբի հետ պայմանագրի կնքման հարցը կկարգավորվի առաջիկայում:
«Իմ և ակումբի միջև խնդիր չկա: Ես երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: 29 տարեկան եմ խաղալու ժամանակ ունեմ և ցանկանում եմ շարունակել ելույթներս այս ակումբում: Դա փողի հարց չէ, դա իմ ցանկությունն է: Այժմ ամբողջ մտքերս հաջորդ մրցակցի մասին են: Մենք կմեկնենք «Ալմերիայի» հետ խաղին միայն հաղթանակի ցանկությամբ: Ցանկանում ենք հաղթել ոչ թե հանուն ռեկորդի, այլ` միավորներ վաստակելու»,-Ինյեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում