Լևոն Զուրաբյան. Գևորգ Կոստանյանն ավելի ընդունելի է, քան նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը
Քաղաքական
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված թեկնածու Գևորգ Կոստանյանը հանդիպում ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց, իր գնահատմամբ, այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ խմբակցությունը ցանկություն է հայտնել լսելու Գ. Կոստանյանի կարծիքը: Գրում է 168.am-ը:
«Առաջինը՝ մենք բարձարցինք Մարտի 1-ի չբացահայտված սպանությունների հարցը, ասացինք, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոչ միայն չի բացահայտել, այլև պարտակել է այդ հանցագործության բացահայտումը։ Մենք բնականաբար բարձրացրինք այն հարցը, որ մեղավորները պետք է պատիժ կրեն; Երկրորդ հարցը Տիգրան Առաքելյանին էր առնչվում և երեք այլ քաղակտիվիստներին:
Խոսեցինք նաև ՍԴՀԿ-ի դեմ կարտաված ոտնձգության մասին, ըստ որի՝ Լյուդմիլա Սարգսյանը զրկվել է կուսակցությունից: Անդրադարձ եղավ նաև միասնական քննչական մարմին ստեղծելու հարցին, հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի դատախազությունը կոռուպցիայի դեմ պաքյարում։ Ինչպես նաև կոնկրետ անդրադարձ եղավ Տիգրան Սարգսյանի օֆոշարային սկանադալի գործին»,- նշեց ՀԱԿ պատգամավորն՝ ավելացնելով, թե' «լինելով գրագետ իրավաբան», Գևորգ Կոստանյանն ընդհամենը պատասխանել է, որ այս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրվեն:
«Նա ասաց, որ այս խնդիրներին ծանոթ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից: Սա հասկանալի է, բայց իր մոտեցումները, իր խոսքով, պետք է լինեն բացարձակապես իրավական ու օրինականության սահմաններում»:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող