Բաքվում «Давай, до свидания» տեսահոլովակի հեղինակին դատապարտել են 5 տարվա ազատազրկման
Ադրբեջան
Բաքվի ծանր հանցագործությունների հարցով դատարանը ուրբաթ օրը թալիշերեն լեզվով հրապարակվող «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովին դատապարտել է 5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով ուղղիչ աշխատանքային գաղութում:
Մամեդովը, ով հայտնի էր որպես համացանցում մեծ աղմուկ հանած «Давай, до свидания» տեսահոլովակի հեղինակ, մեղավոր է ճանաչվել «Պետական դավաճանություն», «Ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու» և «խոշոր չափով թմրանյութերի անօրինական պատրաստման, ձեռքբերման, պահելու և տեղափոխելու» հոդվածներով:
Մամեդովի փաստաբանը հայտարարել է, որ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, և իրենք մտադիր են բողոքարկել վճիռը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող