Սերենա Ուիլյամսը 3-րդ անգամ տարին կավարտի առաջին ռակետի կոչումով
Սպորտ
Սերենա Ուիլյամսը, ով երեկ նշում էր իր ծննդյան 32-ամյակը, տարվա արդյունքում իր համար ապահովեց WTA-ի վարկանշային աղյուսակում առաջին տեղը. տեղեկացնում է wtatennis.com-ը:
Ուիլյամսը երրորդ անգամ է տարին ավարտում աշխարհի առաջին ռակետի կոչումով( 2002, 2009) :
Ընթացիկ մրցաշրջանում ամերիկուհին 10 տիտղոս է նվաճել` ներառյալ «Ռոլան Գարոսը» և US Open-ը:
1975 թ.-ից երեք և ավելի անգամ աշխարհի առաջին ռակետ դարձած թենիսիստուհիների շարքում Ուիլյամսը դարձավ 7-րդը:
Պատվավոր տիտղոսը թենիսիստուհուն կհանձնվի WTA-ի ամփոփիչ մրցաշարում, որը տեղի կունենա հոկտեմբերի 22 – 27-ը` Ստամբուլում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում