Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքները Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն Սահակյան Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը Մ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ 

«ՏՏ ոլորտում տեղի են ունենում որակական փոփոխություններ». վարչապետ

Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,- ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել. «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»:

«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:

«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում' գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքներըAxios. ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կսկսվի առաջիկա շաբաթներինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանը.Ահարոն ՍահակյանՄեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձըՄ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկմանԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատունՆախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում
Ամենադիտված