ՀՀ-ում լեռնագնացության հիմնադիրը պարգևատրվեց հուշամեդալով
Սպորտ
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանագրով` Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար լեռնագնաց Ստեփան Մուրադյանն արժանավ խրախուսանքի:
84- ամյա Ստեփան Մուրադյանը Հայաստանում ալպինիզմի հիմնադիրն է: «Էվերեստ», «Կոմունիզմի Պիկ» ու Արարատի լեռնագագաթները նվաճած լեռնագնացին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալը հանձնեց նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը:
ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետից փոխնախարարը հետաքրքրվեց լեռնագնացների դժվարին կյանքով և հատկապես մասնագիտությամբ ճարտարապետ Մուրադյանի անցած ուղով: Միջազգային արշավախմբերի բազմակի հրահանգիչը հետաքրքրաշարժ դրվագներ պատմեց իր անցած ուղու և մարզաձևի յուրահատկությունների մասին. տեղեկացնում է msy-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում