Հայտնի է «Մանկական եվրատեսիլ 2013»-ին Հայաստանի ներկայացուցիչը (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր կայացավ «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը:
«Մանկական Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով:
Նշենք, որ սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին` Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող