Ո՞վ կնշանակվի զինդատախազ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Երեկ փորձեցինք տեղեկության իսկությունը պարզել Ա. Դանիելյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Նման առաջարկ ես չեմ ստացել, ես աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»: Մեր հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի, Դանիելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հիմա ոչ մի բան պատրաստ չեմ ընդունելու, քանի որ ես այժմ աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, ինձ նման առաջարկություն չի եղել:
Իսկ եթե անկեղծ լինեմ, ապա դրա մասին երբեւիցե չեմ մտածել»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին, իսկ նրա նշանակման դեպքում զինդատախազի պաշտոնը թափուր է մնալու:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը