Հյուսիսային պողոտան արդեն հասցրել է հիմնովին մաշվել
Հայկական Մամուլ
Հյուսիսային պողոտան, որի շինարարության համար ծախսվեց շուրջ 315 միլիոն ԱՄՆ դոլար, իր գոյության 5 տարիների ընթացքում արդեն հասցրել է հիմնովին մաշվել ու բավականին անբարեկարգ, շինհրապարակ հիշեցնող տարածքի է վերածվել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ մասնագետների պատճառը անորակ շինարարությունն Է: Պողոտայի սալիկները քայքայվել, ավազե հատիկների են վերածվել:
Եղածն Էլ չի պահպանվում: Լապտերները ջարդված են: Ստորգետնյա հատվածը աղբանոց է հիշեցնում: Այնինչ, ժամանակին ոմանք Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի այցեքարտը դարձնելու նպատակներ ունեին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը