«Սպարտակում» ամենաշատը հավատում եմ Յուրա Մովսիսյանին. Ռուսլան Նիգմատուլին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը հավատում է, որ իր նախկին թիմը կկարողանա միավորներ տանել «Զենիթից»:
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Զենիթ» - «Սպարտակ» խաղից առաջ sovsport-ին տված հարցազրույցում Նիգմատուլինը անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանին:
«Սպարտակում» ամենաշատը հավատում եմ Յուրա Մովսիսյանին: Կարծում եմ` նա յուրաքանչյուր խաղում կարող է խփել կարևոր գոլ, և հուսով եմ` այդ շարքը կշարունակվի այս խաղում: Կարելի է նաև առանձնացնել Խուրարդոյին: Այս երկու խաղացողները մոսկովյան ակումբում այժմ գլխավոր հարվածային ուժն են»,-նշել է Նիգմատուլինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում