Երբեք ներողություն չեմ խնդրի նրա համար, որ մենք չպառկեցինք նվաճողի տակ. Սաակաշվիլի
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Նյու Յորքից «Իմեդի» հեռուստըաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել երկրի քաղաքական իշխող ուժերին ավելի զգույշ լինել 2008-ի պատերազմին գնահատականներ տալիս:
«Երբ մենք Վրաստանում վիճում ենք, դա ժողովրդավարության սովորական գործընթաց է, սակայն կան թեմաներ, որոնց մենք չպետք է անդրադառնանք: Մենք շատ զգույշ պիտի լինենք: Եթե մշտապես կրկնենք, որ այդ պատերազմը Վրաստանի մեղքով է տեղի ունեցել, որ մենք պիտի պատասխան կրակ արձակեինք, որ Վրաստանը աննշան պետություն է, դա արդեն ինձ համար անհասկանալի է»,-մեջբերում է Սաակաշվիլիին «Грузия Online»-ը:
«Ես այստեղ` ՄԱԿ-ում, Վրաստանի անունից եմ հանդես գալիս: Վերջին 2 օրերի ընթացքում շատ մարդիկ ինձ շնորհակալություններ են հղել, այդ թվում` Ռուսաստանից: Նրանք շնորհակալություն են հայտնում Վրաստանին, ոչ թե նախագահին: Սա մեծ միասնական պայքար էր, և երբ դրա ֆոնին հայտարարում ես, որ Վրաստանը աննշան պետություն է, և մենք տարածաշրջանային և համաշխարհային ամբիցիաներ չպիտի ունենանք, դա անհասկանալի է: Մենք ունենք համաշխարհային ամբիցիաներ, և հենց դրա համար էլ մեզ պատժում է Պուտինը։
Եվ եթե դուք ինձ հարցնում եք, թե ինչի համար եմ ես ՄԱԿ-ում ներողություն խնդրել, ապա ասեմ` նրա համար, որ շատերը դեռևս աղքատության մեջ են ապրում: Ես նրանց առջև եմ ներողություն խնդրել, բայց ես երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ մենք չպառկեցինք նվաճողի տակ»,-հայտարարել է Սաակաշվիլին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն