Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր 

Նա հայրենիք էր ստեղծում. Սոս Սարգսյանի հիշատակին

Հայաստան

Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է' չկա փոքրիկ տարածք, կան չզբաղեցրած, չյուրացված, չիրացված հողակտորներ, որոնց միացությունն է, ի վերջո, առաջացնում փոքրիկ երկրի կամ փոքրիկ Հայրենիքի պատրանք: Իր մեծ, հարուստ կյանքով, այնինչ, Սոս Սարգսյանը հավաստեց, իր օրինակով ցուցադրեց, որ զբաղեցրած, յուրացրած, իրացրած հողակտորների միացությունը միայն կարող է ստեղծել մեծ երկիր ու մեծ Հայրենիք: Եվ' առանց տարածքի:

Թերթենք նրա կենսագրության էջերը եւ կտեսնենք, որ նա ամենուր էր ու ամենագո: Նա թատրոնի եւ կինոյի մարդ էր, բայց նրան չէր կաշկանդում ոչ բեմի վարագույրը եւ ոչ էլ կինոխցիկի սառը աչքը: Նրան չէին կաշկանդում ոչ իշխանությունները եւ ոչ էլ հարազատ ու մյուս կուսակցությունները, իշխանավորներն ու քաղաքական այրերը, հարուստներն ու աղքատները, ներքին ու արտաքին թշնամիները, նույնիսկ բարեկամներն ու ընկերները: Նա ամենուր էր, ուր պահանջում էր ժամանակը: Երբ հարկ եղավ, չխուսափեց նաեւ քաղաքական հանձնառությունից: Նա իր ժամանակի մարդն էր: Նա իր ժամանակն էր ապրում, իր հողն էր մշակում, իր տարածքն էր ընդարձակում: Հարց չկար, որ նրան չհետաքրքեր, խնդիր չկար, որի լուծման համար ջանք չգործադրեր, երազանք չկար, որի իրականացման համար երեւակայություն չմսխեր: Կարելին իրագործում էր, անկարելին թողնում երազանքների' առաջին իսկ պատեհ պահին կրկին թռչելու պատրաստ թեւերին: Երկրաշարժի գոտում էր, Ղարաբաղում, մոսկովյան հացադուլում, հայաստանյան քաղաքական կյանքի թոհուբոհում… Ինչ հնարավոր էր' իրագործեց, ինչը դեռեւս հնարավոր չէր' մնաց երազանքի թեւերին: Թատրոն ստեղծեց' «Համազգայինը», թատրոնի շենքի կառուցումը մնաց երազանքների թեւերին: Երեք տնկատուն հիմնեց, հազարավոր ծառեր տնկեց նրա հիմնադրած կազմակերպությունը, ձորերի, մերկ լեռնալանջերի, գյուղամիջյան ճանապարհների ծառապատումը մնաց երազանքի թեւերին: Գրեթե վերահիմնադրեց թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Գրքեր գրեց, հուշեր, հուշապատումներ' անհայտությունից փրկելով հարյուրավոր մարդկանց, առանց որոնց հայի թվաքանակը այս աշխարհում ավելի փոքր էր լինելու:

Նա տեր էր: Եվ միաժամանակ' ծառա: Ծառա'իր մտահղացումներին, իր երազանքներին: Անխոնջ, աշխատավոր, աշխատունակ ծառա, ով, թերեւս, վերջին օրերին ամաչում էր բացթողումների, բայց ոչ երբեք չարածի համար, որովհետեւ, ինչպես ինքն էր ասում. «երբ ուզում եմ չարված գործերս դնել իմ կյանքի որեւէ հատվածում, բաց տեղ չեմ գտնում»: Բաց տեղ չի եղել: Եղել է անընդմեջ աշխատանք:

Նա իր կյանքն է ապրել, իր հողն է մշակել, իր տարածքը ընդարձակել: Եվ ժողովուրդը ընկալել է նրա այս առողջ կենսակերպը: Նրան սիրում էին ոչ միայն իր ստեղծած կերպարների, այլ իր իսկ կերպարի համար, ինչն, ի դեպ, նույնպես ինքն էր ստեղծել:

Ժողովուրդը բնազդաբար հասկանում էր, որ գործ ունի իր հարազատ զավակի հետ: Եվ նրան տրված «Ժողովրդական» կոչումը հենց ինքը' ժողովուրդն էր տվել: Նույն բնականությամբ էլ առաջին իսկ օրից անդամագրվեց ու ապրեց իր կուսակցությամբ' Հ.Յ. Դաշնակցությամբ:

Եթե գոյություն ունի ազգի հավաքական կերպար հասկացությունը, ապա մարմնավորողը Սոս Սարգսյան մեր ընկերն է: Հավերժ փառք մեր մեծ ժամանակակցին:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

28 սեպտեմբերի 2013

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է
Ամենադիտված