Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սպասվում են անձրևներ «Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ 

Կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով

Քաղաքական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի' եկամուտների գծով' 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով' 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)' 115.6 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն' եկամուտների գծով' 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով' 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)' 5.1 մլրդ դրամ:

«Մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաև' 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա: Այս ճշգրտված բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում 2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը:

Երրորդ, հասկանալի է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, և մենք պետք է նրանց համար ստեղծենք այդ անցումը կատարելու ավելի սահուն, հարմարավետ հնարավորություններ: Այս ամենը հաշվի առնելով մենք ըստ էության հարկային եկամտի ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 մլրդ դրամով և արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ: Բնականաբար, մենք պետք է նաև բավարար չափի ռեզերվներ կուտակենք, որպեսզի 2014 թվականի բյուջեն կատարման առումով լինի առավել հուսալի: Դա նշանակում է, որ մենք նաև ծախսային մասերում կատարում ենք որոշակի ճշգրտումներ:

2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով. այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ:
Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ, մասնավորապես, ավելացրինք դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերը, որպեսզի կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքում կարողանանք բարձր պահել և դրանով իսկ նույնպես նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Սրանք են հիմնական փոփոխությունները, որ մենք նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարել ենք», - եզրափակել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին: Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը' 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը'ավելի բարձր»:

Կառավարությունն ընդունել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունվարի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թ. փոխհատուցում տրամադրելու, 2013 թ. պետբյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու որոշում: 2006 թվականին հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաև 2013 թվականին և ցուցակն սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 և ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց' մինչև 1993 թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց:

Կառավարության ընդունած որոշումները շոշափում են սոցիալական նաև այլ խմբերի շահերը: Անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավարն ասել է. «Մենք ունենք քաղաքական պարտավորություն' մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ արեցինք, ներդնելով առողջապահական ապահովագրական համակարգ, շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա ձեզ հետ միասին պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները հասանելի դարձնել: Մեր հաստատմանը ներկայացված այս փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում: Առաջին անգամ մենք դա փորձում ենք կիրառել: Մենք նաև կանխիկ գումարը, որ տրամադրելու ենք երեք և ավելի երեխա ունեցողներին ավելացնում ենք և 2014 թվականի հունվարի մեկից դարձնում 500 հազար դրամ: Շուրջ 1 մլն դրամով էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել առողջապահական ապահովագրական համակարգից, հիփոթեքային համակարգից, բարելավելով իրենց բնակարանային պայմանները, կամ ուսման հատուցումը: Կարծում եմ' ներքին տուրիզմի հնարավորությունը նույնպես կարող ենք տալ, քանի որ այս չորս համակարգերը, որ մենք ներդրել ենք, արդյունավետ աշխատում են և ամենակարևորը, մենք ստացել ենք դրական արձագանք: Բոլոր մեր հանդիպումների ժամանակ խնդիր է դրվում, որ ընդլայնենք այս հնարավորությունը, որպեսզի մարդկանց քանակը, որոնք պետք է օգտվեն այս ծառայություններից, ավելացնենք: Դրա համար այս մոտեցումը հենց այդ խնդիրն է լուծում:

Երկրորդ կարևոր քաղաքական առաջադրանքը, որ մենք ունենք, վերաբերում է առողջապահության ոլորտին: Մենք մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձրել ենք անվճար: Հիմա մեր առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունները դարձնենք հասանելի, բայց այստեղ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն, առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներին մենք կարողանանք անվճար բուժծառայություն մատուցել: Այստեղ խնդիր է դրվում առողջապահության նախարարության առջև, որպեսզի մենք պիլոտային ծրագիր անենք և կարողանանք զանազանել վճարունակ և անվճարունակ ընտանիքները: Այս բոլոր միջոցառումները, որ իրականացնելու ենք, պետք է համահունչ լինեն մեր կառավարության ծրագրին, որպեսզի այն թիրախները, որ մենք մեզ համար ամրագրել ենք, հասանելի լինեն այս հինգ տարիների ընթացքում»:

Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ և առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Այս խնդրի վերաբերյալ նույնպես պարզաբանում է տվել ՀՀ վարչապետը. «Երկար ժամանակ ենք ծախսել այս համակարգը մշակելու համար: Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը և այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջև համադրելի աշխատավարձերի սանդղակ, և մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի և զարգացումների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, երբ ապահովում են տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի և սանդղակների համադրելիությունը: Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Մենք տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ ուսումնասիրություններ' ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի բացահայտենք մեզ համար, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության: Փաստորեն Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, և դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր և՛ հանրության, և՛ Ազգային ժողովի կողմից: Հիշում եք' մենք Ազգային ժողովում խոստացել ենք, որ այդպիսի միասնական սանդղակ ներկայացնելու ենք խորհրդարանի դատին և դրանով իսկ փորձելու ենք վերջնականապես այդ բոլոր հարցադրումների պատասխանը տալ, թե տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սա առաջին փորձն է այդ հարցի պատասխանը տալու: Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս բուռն դեբատներ կլինեն Ազգային ժողովում, բայց մենք պետք է գանք համաձայնության և ընդունենք այս օրենքը»:

«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար կառավարությունը հավանություն է տվել մի շարք այլ օրենքների նախագծերի և ծրագրերի, այդ թվում' Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թ. տարեկան ծրագրին, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թ. ծրագրին և այլն:

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետԼիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալԻսպանիան փակել է Մարոկկոյի հետ սահմանային անցակետը Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍպասվում են անձրևներ«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել
Ամենադիտված