65-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին և կողաշրջվել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Խաչատուր Խաչատրյանը, վարելով Opel Frontera մակնիշի 13 ՕՍ 867 համարանիշի ավտոմեքենան, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետ՝ էլեկտրասյանը, և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանց առաջին օգնություն են ցուցաբերել Օշականի բնակիչները՝ գյուղապետ Արամ Ներսիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Խ. Խաչատրյանն ու վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Օշական գյուղի բնակիչ, 53-ամյա Մեսրոպ Միրիջանյանը, ում Աշտարակի բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խմբին հայտնեցին, որ Մ. Միրիջանյանը մահացել է:
Մանրամասն` shamshyan.com-ում:




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն