Գևորգ Բարսամյանը` որդու վիրահատության և փոքրիկի ներկայիս վիճակի մասին (ֆոտո)
Հասարակություն
Վերջերս ESem.am-ը պատմել է երգիչ Գևորգ Բարսամյանի ծննդյան տոնի և տղաների մկրտության մասին: Օրերս էլ պարզեցինք, որ ուրախ արարողությունից որոշ ժամանակ անց երգչի մեծ որդուն' Հակոբին վիրահատել են: Մեզ հետ զրույցում երգիչը նշեց, որ որդուն օրեր առաջ են վիրահատել, քանի որ վերջինս շնչառական խնդիրներ ուներ: «Գիշերները լավ չէր քնում, շնչառական խնդիրներ ուներ, ինչպես նաև նշիկներն էին բորբոքված»,-ասաց Գևորգը՝ նշելով, որ վիրահատության որոշումը շատ արագ են կայացրել:

Նրա փոխանցմամբ` 5-ամյա որդուն Մուրացանի հիվանդանոցում են վիրահատել. «Միշտ էնտեղ ենք գնում, քանի որ շատ լավ ու ծանոթ բժիշկ ունենք' Ալլա Սուրենովնան, ով էլ վիրահատել է տղայիս»:
Նշենք, որ երեք օր հիվանդանոցում մնալուց հետո, փոքրիկն արդեն տանն է, և, ինչպես Գևորգը նշեց, բոլորին ստիպում է իր քմահաճույքներն անել: «Հիվանդանոցում դեռևս չէր կարողանում խոսել, իսկ այժմ քիչ-քիչ խոսում է և ստիպում կատարել իր ցանկությունները, որպեսզի չնյարդայնանա,-նշեց երգիչը, ում խոսքերով, ամենադժվարը որդուն վիրահատարան ուղեկցելն է եղել: -Նրան մանկապարտեզից փուչիկներով հիվանդանոց ճանապարհեցին, այնուհետև, երբ պետք է վիրահատարան մտներ, հուզվել էր:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն