«Շտապօգնության» մեքենան կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 28-ին` ժամը 19:53-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Ստեփանակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի 29-րդ կմ-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 011 FL 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն