Ծառանուններով և պտղանուններով կազմված հայկական ազգանուններ
Հասարակություն
Ինչ ուզում ես ասա` այս հայերը էն գլխից խենթ են եղել: Հենց աչքները բացել են թե չէ` պաշտել են ծառը, երազել ծառի պես կանաչ մնալ, աստվածացնել նրան, հուսալկով, որ ծառը չարքերից հեռու կպահի իրենց: Եվ հետո էլ սկսել են մարդկանց անուններ տալ ծառերի ու պտուղների անուններով, որոնք հետագայում վերածվել են ազգանունների: Հայկական ամենահին ծառանձնանունը Սոսին է, որից առաջացել է Սոսյան կամ Սոսոյան ազգանունը: հետո Ծառ անձնանունը դարձել է Ծառյան, Ծառուկյան, Ծառատակյան, Նռանեն` Նռանյան, Պտուղը` Պտուղյան, Պնդուկը` Պնդուկյան, Կեռասը` Կեռասյան, Խունկը` Խունկյան, Խնկինկյան, Փայտը` Փայտյան, Չինարը` Չինարյան, Տանձը` Տանձյան, Բոխը` Բոխինյան, Խնձորը` Խնձորյան, Դեղձը` Դեղձյան:
Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ»
Նյութը` Ք. Ա-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)