Սյունիքում այսօր պատգամավոր կընտրեն
Քաղաքական
Այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին, սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը:
ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:
Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում են Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, 7-ը' «Օրինաց երկիր» կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ' «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն